Գերմանիայի կոալիցիոն կառավարությունը արտաքսումն արագացնելու և սառը զենքի կիրառմամբ հանցագործությունը նվազեցնելու միջոցառումների փաթեթ է ներկայացրել շաբաթ օրը՝ արևմտյան Զոլինգեն քաղաքում տեղի ունեցած մահաբեր դանակահարությունից երկու շաբաթ անց, ինչը վերսկսել է քննարկումները երկրի միգրացիոն քաղաքականության շուրջ, գրում է dpa inernational-ը։
«Մենք հասել ենք մեր նպատակին, - Բեռլինում dpa-ին ասել է Գերմանիայի ներքին գործերի նախարար Նենսի Ֆեզերը:- Մենք ավելի արդյունավետ պաշտպանություն ենք ապահովում իսլամիստական ահաբեկչությունից, խստացնում ենք բռնարար հանցագործների արտաքսումը և սառը զենք կրելու արգելք սահմանում»:
Արդարադատության նախարար Մարկո Բուշմանը ավելի վաղ ասել էր, որ կանցլեր Օլաֆ Շոլցի եռակողմ կոալիցիան համաձայնեցրել է միջոցառումների փաթեթի մանրամասները, որոնք ուղղված են անվտանգության ամրապնդմանը Զոլինգենի ահաբեկչությունից հետո, որի հետևանքով երեք մարդ էր զոհվել 26-ամյա սիրիացու ձեռքով:
Օրինագիծն ուղարկվել է կոալիցիայի խորհրդարանական խմբերի քննարկմանը, ասել է Բուշմանը, հավելելով, որ այն կարող է քննարկվել օրենսդիր մարմնի կողմից արդեն հաջորդ շաբաթ:





























