Նախագահ Աբդելմաջիդ Տեբունը ճանաչվել է Ալժիրի նախագահական ընտրությունների հաղթող, ինչը հնարավորություն է տալիս նրան կրկին ղեկավարել երկիրը, հայտնում է Associated Press-ը։
Երկրի անկախ ընտրական հանձնաժողովը կիրակի օրը հայտարարել է, որ Տեբունը հավաքել է ձայների 94%-ը՝ զգալիորեն առաջ անցնելով իր մրցակից իսլամիստ Աբդելալի Հասանի Շերիֆից, որը հավաքել է 3%, և սոցիալիստ Յուսեֆ Աուշիշից, որը ստացել է 2,1%-ը։
Ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչները հայտնել են, որ երկրի 24 միլիոն ընտրողներից առնվազն վեց միլիոնը մասնակցել է շաբաթ օրվա քվեարկությանը:





























