Վիետնամում «Յագի» թայֆունի զոհերի թիվը մոտոցել է 200-ի, ավելի քան 125 մարդ դեռևս անհետ կորած է համարվում` ջրհեղեղների և սողանքների հետևանքով, հինգշաբթի հաղորդում են պետական լրատվամիջոցները:
Վիետնամական VnExpress թերթը հաղորդում է, որ զոհվել է 197 մարդ, 128-ը դեռևս անհետ կորած է, ավելի քան 800-ը վիրավորվել են։ Զոհերի թիվը կտրուկ աճեց շաբաթվա սկզբին, երբ երեքշաբթի օրը հեղեղները տարան ամբողջ Լանգ Նու գյուղը հյուսիսային Վիետնամի Լաո Կայ նահանգում:
Չորեքշաբթի օրը հարյուրավոր փրկարարներ անխոնջ աշխատում էին փրկվածներին որոնելու համար, սակայն 53 գյուղացիներ հինգշաբթի առավոտվա դրությամբ դեռևս անհետ կորած էին, հաղորդում է VnExpress-ը, մինչդեռ հայտնաբերվել է ևս յոթ դի՝ զոհերի թիվը հասցնելով 42-ի:
Յագին ամենաուժեղ թայֆունն էր, որը հարվածել էր երկրին վերջին տասնամյակների ընթացքում: Այն սկսվեց շաբաթ օրը մինչև 149 մղոն/ժ արագությամբ քամիներով: Չնայած կիրակի օրվա թուլացմանը՝ անձրևները շարունակվեցին, իսկ գետերի մակարդակը մնաց վտանգավոր բարձր մակարդակի վրա: Հորդառատ անձրևները վնասել են նաև հյուսիսային Վիետնամի արտահանմանն ուղղված արդյունաբերական կենտրոնների գործարանները:





























