Tesla-ն հայտնվել է դժվարին իրավիճակում, երբ պաշտոնապես նախազգուշացրել է իր էլեկտրական ավտոմեքենաների համար հանրաճանաչ լայֆհաքի վտանգների մասին։ Այն հայտնի է որպես «խոնավ սրբիչի հնարք»՝ էլեկտրական ավտոմեքենաների սեփականատերերն այն փաթաթում են Supercharger սարքավորման բռնակի շուրջը, գրում է »Տեխկուլտ»-ը։ Դա հնարավորություն է տալիս սառեցնել այն և ազդել սենսորների աշխատանքի վրա, որպեսզի համակարգը չհայտնաբերի գերտաքացում և շարունակի առավելագույն հզորությամբ էներգիա մղել:
Բանն այն է, որ այս հնարքն իրականում արդյունավետ էր Supercharger-ի հին տարբերակների դեպքում: Ինչպես գրում է Tesla-ի սեփականատերերից մեկը, թաց լաթի միջոցով նա կարող է շոգ օրը լիցքավորման հզորությունը 60 կիլովատից հասցնել 95 կՎտ-ի։ Մեկ այլ օգտատեր համակարգի գերտաքացման պատճառով լիցքավորման մակարդակի մինչև 58 կՎտ անկում է նկատել: Այնուհետև նա թաց սրբիչով փաթաթել է լիցքավորման մալուխը և ցուցանիշը բարձրացել է, հասնելով մինչև 119 կՎտ-ի:
Tesla լիցքավորիչների նոր տարբերակները օգտագործում են ակտիվ սառեցումը, ուստի այս եղանակն այլևս արդյունավետ չէ։ Ավելին՝ նման սովորությունը կարող է հանգեցնել հնարավոր է ջերմաստիճանի ցուցիչների անսարքության և ամբողջ համակարգի խափանման, ինչը ակնհայտորեն դուրս է երաշխիքային վիճակ համարվելուց: Հետևաբար Tesla-ն իր պաշտոնական հաշիվներում մարդկանց կոչ է անում այդ հնացած հնարքը չկիրառել։





























