Ես կխնդրեի ձեզ Եկեղեցու դիրքորոշումներին ծանոթանալ Գերագույն հոգեւոր խորհրդի հայտարարություններից, իսկ Միքայել Սրբազանի հայտարարությունները դիտարկել իր հարցազրույցի կամ իր խոսույթի ամբողջական կոնտեքստում. Մասնավոր դիտարկումների վրա չկենտրոնանալ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 17-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Գերաշնորհ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը՝ անդրադառնալով Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հայտարարությանը, թե եթե իշխանությունները ապաշխարհեն, ապա պարտադիր չէ, որ հեռանան:
«Կարծում եմ՝ Միքայել սրբազանը բավական ինտենսիվ շփվում է լրատվամիջոցների հետ, եւ ինքն առիթ կունենա անդրադառնալու այդ հարցին: Բայց ես որեւէ ձեւով Միքայել Սրբազանի դիտարկումները չեմ ցանկանում մեկնաբանել, ոչ էլ դիտարկում եմ նահանջ իր նախնական դիրքորոշումից: Պարզապես պետք է իր դիտարկումները նկատի ունենալ իր դիրքորոշումների ամբողջական ներկապնակի մեջ»,- ընդգծեց նա:





























