Ընդդիմադիր Բանգլադեշի ազգային կուսակցության (BNP) հազարավոր ակտիվիստներ և առաջնորդներ երեքշաբթի հավաքվել են մայրաքաղաքում՝ պահանջելու համար ընտրությունների միջոցով անցում կատարել դեպի ժողովրդավարություն, քանի որ ժամանակավոր կառավարությունը դեռևս չի նշել նոր քվեարկության անցկացման ամսաթիվը, հայտնել է Associated Press-ը:
Երթի մասնակիցները հավաքվել են Դաքայում BNP-ի կենտրոնակայանի մոտ, որտեղ նոր ընտրություններ պահանջող կարգախոսներ են վանկարկել։ Ժամանակավոր կառավարությունը՝ Նոբելյան մրցանակակիր Մուհամեդ Յունուսի գլխավորությամբ, մի շարք ծրագրեր է մշակել երկրի տարբեր հատվածներում՝ ընտրական հանձնաժողովից մինչև ֆինանսական հաստատություններ բարեփոխումների համար: Սակայն խոշոր քաղաքական կուսակցությունները, ներառյալ նախկին վարչապետ Խալիդա Զիայի գլխավորած Ազգային կուսակցությունը անհապաղ նոր ընտրություններ անցկացում են ցանկանում:
Յունուսը ստանձնել է կառավարության ղեկավարի պաշտոնը երկիրը 15 տարիներ ղեկավարած նախկին վարչապետ Շեյխ Հասինայի՝ զանգվածային խռովությունների ժամանակ Հնդկաստան փախուստից հետո:
Իր վերջին ելույթներում Յունուսը չի հստակեցրել՝ երբ են լինելու նոր համապետական ընտրությունները և հայտարարել է, որ ինքը կմնա իշխանության ղեկին այնքան ժամանակ, քանի դեռ ժողովուրդն է դա ցանկանում։ Վերջերս թերթերից մեկի խմբագիրները հայտարարել են, որ Յունուսը նախ պետք է ավարտի կարևոր բարեփոխումները և առնվազն երկու տարի մնա իշխանության ղեկին։





























