Եգիպտոսը չի ընդունի անվտանգության միջոցների փոփոխությունները, որոնք գործում էին Գազայի հետ սահմանին մինչև անցյալ հոկտեմբերին Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման միջև պատերազմի բռնկումը: Ըստ Reuters գործակալության՝ դրա մասին չորեքշաբթի հայտարարել է Եգիպտոսի արտգործնախարար Բադր Աբդելատին։

«Եգիպտոսը վերահաստատում է իր դիրքորոշումը, որ մերժում է ցանկացած ռազմական ներկայություն սահմանային անցման հակառակ կողմում և վերը նշված (Ֆիլադելֆիական– խմբ.) միջանցքում», -հայտարարել է Աբդելատին՝ Կահիրեում իր ամերիկացի գործընկեր Էնթոնի Բլինքենի հետ մամուլի ասուլիսի ժամանակ։

Աբդելատին միաժամանակ նշել է, որ ցանկացած սրացում, ներառյալ ռմբակոծությունները, որոնց արդյունքում երեքշաբթի վիրավորել են Լիբանանում «Հըզբոլլահ»-ի մարտիկներին և խաղաղ բնակիչներին, խոչընդոտներ կստեղծեն Գազայում հրադադարի շուրջ համաձայնագրի ստորագրման համար:

Հրադադարի շուրջ բանակցություններում միջնորդի դեր ստանձնած Եգիպտոսը ավելի վաղ հայտարարել է, որ Իսրայելը պետք է հեռանա, և որ պաղեստինցիների ներկայությունը Եգիպտոսի Սինայի թերակղզու և Գազայի միջև անցնող Ռաֆահի անցակետում պետք է վերականգնվի: