Գերմանական ընդդիմության առաջնորդ Ֆրիդրիխ Մերցը երեքշաբթի հետաձգել է այցը Թուրքիա՝ ավարտելու համար իր կուսակցության ներսում հաջորդ տարվա դաշնային ընտրություններում կանցլերի թեկնածության առաջադրման շուրջ բանակցությունները:

Ըստ Middle East Eye-ի՝ սպասվում էր, որ Քրիստոնեա-դեմոկրատական ​​միության առաջնորդ Մերցը Անկարայում կհանդիպի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ և հանդիպումներ կունենա բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ։ Գերմանիայի ընդդիմության առաջնորդն այս շաբաթվա սկզբին անսպասելիորեն հետաձգել է հանդիպումը՝ հանրությանը ոչ մի բացատրություն չտալով։

«Մերցը Անկարային հայտնել է, որ պետք է մնա Գերմանիայում՝ հաջողությամբ կանցլերի պաշտոնում առաջադրվելու համար, քանի որ դա պահանջում է որոշակի քարոզարշավ և Քրիստոնեա-դեմոկրատական միության որոշ առաջնորդների քաղաքական համոզում», - լրատվամիջոցներին հայտնել է իրավիճակին ծանոթ աղբյուրը:

Ֆրիդրիխ Մերցը իր մրցակից ՝ Բավարիայի վարչապետ և ՔԴՄ-ի գործընկեր Քրիստոնեա-սոցիալական միության կուսակցության առաջնորդ Մարկուս Սոդերին համոզելուց հետո երեքշաբթի պաշտոնապես հայտարարեց հաջորդ կանցլերը դառնալու իր մտադրության մասին: