Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է, որ կան «զգալի հնարավորություններ, բայց նաև մեծ ռիսկեր», քանի որ Իսրայելը պատերազմի նոր փուլ է մտնում, գրում է Times of Israel-ը։

Պաշտպանության բանակի բարձրաստիճան պաշտոնյաների և պաշտպանության այլ պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ նա նշել է, որ «Հըզբոլլահ»-ն իրեն հալածված է զգում, և Իսրայելի ռազմական գործողությունները կշարունակվեն:

«Մեր նպատակն է հյուսիսի բնակիչներին ողջ և առողջ վերադարձնել իրենց տները: Ժամանակի ընթացքում «Հըզբոլլահ»-ը ավելի մեծ գին կվճարի: Միևնույն ժամանակ մենք կշարունակենք մեր ջանքերը պատանդներին վերադարձնելու և ՀԱՄԱՍ-ի վերացման ուղղությամբ»,- հավելել է Գալանտը։