Գազայի հատվածի կենտրոնական և հարավային հատվածներում իսրայելական բանակի գործողությունների հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է WAFA պաղեստինյան լրատվական գործակալությունը։

Դրա տվյալներով՝ առնվազն յոթ պաղեստինցի է զոհվել Գազա քաղաքի հյուսիսային թաղամասերում իսրայելական ռազմական արշավանքների ժամանակ։ Եվս երկուսը զոհվել են Խան Յունիսից հյուսիս գտնվող պաղեստինյան անկլավի հարավում գտնվող ալ-Քարա քաղաքում բնակելի շենքերի վրա օդուժի հարձակման հետևանքով:

Բացի այդ, երկու մարդ է զոհվել, երբ իսրայելցի զինվորականները գնդակոծել են քաղաքացիական մեքենան՝ Գազայի հատվածի կենտրոնում գտնվող Ալ-Մաղազի պաղեստինցի փախստականների ճամբարի մուտքի մոտ։