Հայաստանում էլեկտրաէներգիայի հաճախակի անջատումների հիմնական պատճառը գործող համակարգի մաշվածությունն է։ Այս մասին սեպտեմբերի 20-ին Ազգային ժողովում «Էլեկտրաէներգիայի մատակարարման ոլորտի ժամանակակից հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները» թեմայով լսումների ժամանակ ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը։
Նրա խոսքով՝ ռեսուրսները, որոնք պետք է հատկացվեին սպասարկման ոլորտում աշխատելու համար, օգտագործվել են այլ նպատակներով։
«Նոր հաճախորդների միացումների կանխատեսվող թիվն ավելացել է»,- պարզաբանեց Բաղրամյանը:
Միաժամանակ նա հավելեց, որ վերանայվել է նոր միացման վճարը։ Մասնավորապես, այն էականորեն բարձրացվել է և շուկայական գների հասցվել։
Էլեկտրաէներգիայի հաճախակի անջատումների հիմնական պատճառը գործող համակարգի մաշվածությունն է. ՀԾԿՀ

Հասանելի է
русский



























