Իսրայելի ղեկավարությունը մեծածավալ պատերազմի չի ձգտում լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման դեմ, բայց կպաշտպանի իսրայելցի ժողովրդին նրա գրոհներից։ Այս մասին հայտնել է հրեական պետության նախագահ Իցհակ Հերցոգը։

«Կրկնում եւ ընդգծում եմ. Իսրայելը պատերազմ չի փնտրում։ Բայց մենք իրավունք եւ պարտականություն ունենք պաշտպանելու մեր ժողովրդին»,- գրել է նա X-ում։

Հերցոգը նշել է, որ Իսրայելի Պաշտպանության բանակը հրապարակել է տեսանյութ, որտեղ երեւում է, թե ինչպես է «Հեզբոլլահը» պահում հրթիռները բնակելի տներում եւ արձակում դրանք  բնակավայրերից։ «Հազարավոր հթրիռներ պահվում են տներում, հյուրասենյակներում, ննջարաններում եւ խոհանոցներում, իսկ հետո արձակվում են մի նպատակով՝ սպանել մեր ժողովրդին։ Դուք դա կընդունեի՞ք ձեր կամ ձեր հարեւանի տանը»,- ասել է նա։

Սեպտեմբերի 23-ին ողջ օրվա ընթացքում իսրայելական ՌՕՈւ-ն զանգվածային հարվածներ է հասցրել Լիբանանի հարավային մասին։ Նրանց թիրախներ են հայտարարվել «Հեզբոլլահ» շիական շարժման ռազմական օյեկտները։ Իսրայելական կողմի հայտարարությունների համաձայն՝ հարվածները հասցվել են ի պատասխան հրեական պետության հյուսիսային շրջանների բազմամսյա գնդակոծությունների «Հեզբոլլահի» ջոկատների կողմից, ինչի պատճառով սահմանամերձ գոտիներից  տարհանվել են տասնյակ հազարավոր իսրայելցիներ։