Իսրայելի գործողությունները վերջին մեկ շաբաթում հետ են մղել «Հեզբոլլահ» շիական շարժմանը 20 տարով։ Այս մասին երկուշաբթի տեղեկացրել է CNN հեռուստաընկերությունը՝ հղում կատարելով աղբյուրներին։
«Հավանաբար, նրանք հետ են մղվել 20 տարով»,- ասել է պաշտոնյան՝ նկատի ունենալով Իսրայելի գործողությունների ընդհանուր հետեւանքները շիական շարժման դեմ։ Պաշտոնյաների խոսքով՝ Իսրայելը «լրջորեն թուլացրել» է խմբավորմանը՝ սպանելով մի քանի ավագ հրամանատարների եւ էապես ազդելով «Հեզբոլլահի» հրամանատարության կառուցվածքի վրա։
Հեռուստաընկերության աղբյուրները նաեւ նշել են, որ այժմ ամենամեծ անհանգստությունն առաջացնոմ է Իրանի միջամտությունը։ Թեհրանը առայժմ չի միջամտել, բայց կսկսի գործել, եթե լինի «ամենահզոր պրոքսի-ուժի» կորստյան սպառնալիք, ավելացրել է պաշտոնյաներից մեկը։





























