Լիբանանում հակամարտության շարունակումն աղետալի հետեւանքներ կունենա, հայտնել է ՄԱԿ Մանկական հիմնադրամի (ՅՈւՆԻՍԵՖ) Լիբանանի ներկայացուցչի տեղակալ Էթի Հիգինսը՝ նշելով, որ անցած օրը երկրում սպանվել է ավելի շատ երեխա, քան նախորդ 11 ամիսներին։

«Երեկ զոհվել է առնվազն 35 երեխա, ինչը ավելին է, քան Լիբանանում վերջին 11 ամիսներին սպանված երեխաների թիվը (22 երեխա)»,- ասել է նա Ժնեւում կայացած ճեպազրույցում՝ ավելացնելով, որ մի քանի երեխաներ մինչ այժմ գտնվում են փլատակների տակ։ «Այս հակամարտության շարունակումը աղետալի հետեւանքներ կունենա Լիբանանի բոլոր երեխաների համար, հատկապես երկրի հարավի քաղաքների եւ գյուղերի ընտանիքներից, Լիբանաի արեւելքում՝ Բեքաայում, որտեղ նրանք ստիպված են եղել լքել իրենց տները»,- նշել է Հիգինսը։