Եգիպտոսի, Իրաքի եւ Հորդանանի արտաքին գործերի նախարարները հայտնել են, որ Իսրայելի գործողությունները Լիբանանում տարածաշրջանը մղում են մասշտաբային պատերազմի, տեղեկացրել է The Jerusalem Post-ը։

«Իսրայելը լիակատար պատասխանատվություն է կրում իրավիճակի վատթարացման համար»,- նշված է Եգիպտոսի, Իրաքի եւ Հորդանանի արտաքին գործերի նախարարներ Բադր Աբդելաթիի, Ֆուադ Հուսեյնի եւ Այման Սաֆադիի հայտարարությունում՝ արված ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակում։

Նրանք դատապարտել են Իսրայելի հարվածները Լիբանանի տարածքում՝ նշելով, որ դա «տարածաշրջանը մղում է մասշտաբային պատերազմի»։ Նախարարները նշել են, որ թեժացումը կդադարի, եթե Իսրայելը կանգնեցնի «ագրեսիան Գազայի հատվածում»։

Երկուշաբթի, սեպտեմբերի 23-ին Իսրայելն սկսեց «Հյուսիսի նետեր» գործողությունը, որի շրջանակում իսրայելական ՌՕՈւ-ն հարվածներ է հասցնում Լիբանանում «Հեզբոլլահի» օբյեկտներին։ Մասնավորապես, գրոհվում են տեղի բնակիչների տները, որոնցում, իսրայելական բանակի տվյալներով, կարող է պահվել խմբավորման զենքը։ Գրոհից առաջ Իսրայելը լիբանանցիներին տեղեկություններ է ուղարկում՝ կոչ անելով հեռանալ տներից։