Իսրայելական ուժերի կողմից շրջափակված Գազայի հատվածում վերջին մեկ օրվա ընթացքում մոտ 30 պաղեստինցի է զոհվել։ Այս տվյալները տրամադրել է անկլավի առողջապահության նախարարությունը։

Նախարարության փոխանցմամբ՝ «անցած 24 ժամվա ընթացքում պաղեստինյան հատվածում իսրայելական բանակի ագրեսիայի զոհ է դարձել 28 մարդ, վիրավորվել 85 արաբ»։

Առողջապահության նախարարությունը հայտնել է, որ իսրայելական օդուժի կողմից Գազայի հատվածի գնդակոծությունների և ռմբակոծությունների հետևանքով մահացածների ընդհանուր թիվը «ռազմական գործողության մեկնարկից մինչ օրս կազմել է 41,495, իսկ նույն ժամանակահատվածում վիրավորվել է 96,006 պաղեստինցի»։