Իսրայելի Պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) տեղեկացրել է, որ չորեքշաբթի գիշերվանից հարվածներ է հասցրել «Հեզբոլլահի» 75 օբյեկտների Լիբանանում, հաղորդել է Jerusalem Post-ը։
Իսրայելի ՌՕՈւ կործանիչները հարվածներ են հասցրել «Հեզբոլլահի» մոտ 75 օբյեկտների Բեքաայի հովտում եւ Լիբանանի հարավում, ներառյալ զինապահեստները, հրթիռային կայանքները՝ ուղղված Իսրայելի դեմ, ռազմական շենքերը, գրոհայիններին եւ «Հեզբոլլահի» լրացուցիչ ենթակառուցվածքին, հավաստիացնում է իսրայելական բանակը։





























