Խարդախներն սկսել են ավելի հաճախ հափշտակել ռուսաստանցիների փողերը բանկային հավելվածը թարմացնելու կոչի միջոցով, РБК-ին պատմել է ՎՏԲ-ի փոխնախագահ, թվային բիզնեսի վարչության ղեկավար Նիկիտա Չուգունովը։
Սեպտեմբերին մեսենջերներում չարագործների յուրաքանչյուր տասներորդ զանգը եղել է նման խնդրանքով։
«Խարդախության այս տեսակը բավական արագ թափ է հավաքել. սեպտեմբերի առաջին կեսին հաճախորդների բողոքների թիվը նման զանգերից ավելացել է վեց անգամ»,- ասել է Չուգունովը։
Խարդախները խոսակցության ժամանակ ներկայանում են որպես ֆինանսական կազմակերպության աշխատակից եւ առաջարկում տեղադրել բանկային հավելվածի «ճիշտ տարբերակը»։ Հանցագործները պնդում են, որ ծրագրի թարմացումը պետք է կատարվի արագ, հակառակ դեպքում բանկն իբր կարգելափակի հաճախորդի հաշիվները եւ քարտերը։
Զոհերը հղում են ուղարկում ծրագրի ներբեռնման համար, բայց դրանով անցնելուց հետո սմարթֆոնի էկրանն արգելափակվում է։ Չարագործները ստանում են օգտատիրոջ հաշվի հասանելիություն հավելվածում, հաճախորդն ստանում է СМС-կոդ, որի օգնությամբ չարագործները հանում են փողերը հաշիվներից։
Բանկում քաղաքացիներին խորհուրդ են տալիս դադարեցնել խոսակցությունը, եթե «աշխատակիցը» առաջարկում է թարմացնել հավելվածը։ Այնուհետեւ պետք է դիմել ֆինանսական կազմակերպություն եւ խնդրել ժամանակավորապես փակել անձնական հաշիվը, որպեսզի խարդախները չկարողանան հաշիվներից փող հանել։




























