Իսրայելի ընդդիմության առաջնորդ Յաիր Լապիդը կոչ է արել երկրի կառավարությանը ընդունել ԱՄՆ եւ Ֆրանսիայի առաջարկը հրադադարի մասին, բայց միայն 7 օրով։
«Անգամ հրադադարի այդ ռեժիմի փոքրագույն խախտումը կդրդի Իսրայելին վերսկսել գրոհները լրիվ ուժով... Լիբանանի բոլոր շրջաններում»,- հայտնել է Լապիդը Х սոցցանցի իր միկրոբլոգում։
Նա ավելացրել է, որ «մենք չենք ընդունի ոչ մի առաջարկ, որը չի ներառի «Հեզբոլլահի» հեռացումը մեր հյուսիսային սահմանից»։
Ավելի վաղ 12 երկրներ, ներառյալ ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Կանադան, Ավստրալիան, Ճապոնիան, Կատարը, ԱՄԷ-ն եւ Սաուդյան Արաբիան, աջակցել են Լիբանանում 21-օրյա հրադադարի առաջարկին։
Սպասվում է, որ հակամարտող կողմերը «մի քանի ժամվա ընթացքում կորոշեն՝ համաձայնե՞լ դրան, թե՞ ոչ, տեղեկացրել է AFP գործակալությունը։





























