Հեռու չէ այն օրը, երբ բոլորս միասին Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարում պատարագ կմատուցենք մեր հերոսաբար զոհված տղաների Սուրբ հիշատակի համար: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը:

 «Հեռու չէ այն օրը, երբ մարած օջախները, նորից կծխան, կլուսավորվեն և կվերագտնեն իրենց իսկական տերերին…

Հեռու չէ այն օրը, երբ բոլորս միասին մեր անառիկ Շուշիիում հանդիսավոր շքերթ կանցկացնենք մեր վերջնական և վճռական Հաղթանակի և Ազատագրման համար…

Հեռու չէ այն օրը, երբ ժամանակավոր պարտությունը կփոխարինենք Հաստատուն Հաղթանակով…

Եվ Կհաղթենք մեր Ամենազոր Բարձյալի և մեր Հավաքական Ուժի շնորհիվ։

Ի՛ Գործ»: