Իսրայելական բանակը (ՑԱԽԱԼ) հայտնել է, որ ուրբաթ օրը Բեյրութին հասցված հարվածների ժամանակ սպանվել են լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման տարբեր աստիճանի 20-ից ավելի անդամներ:
Telegram-ում հրապարակված հայտարարության մեջ իսրայելական բանակը նշել է, որ սպանվածները եղել են նույն շենքում, որտեղ գտնվել է շարժման առաջնորդ Սեյյեդ Հասան Նասրալլան, որը նույնպես զոհվել է։
Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով, «Հեզբոլլահի» սպանված անդամների ցուցակում են՝ Հարավային ճակատի հրամանատար Ալի Քարաքին, Նասրալլայի անվտանգության ծառայության ղեկավար Իբրահիմ Հուսեյն Ջազինին, Նասրալլայի «երկարամյա վստահելի անձ» Սամիր Թաուֆիկ Դիբը, ուժերի հագեցման ստորաբաժանման ղեկավար Աբեդ ալ-Ամիր Մուհամմադ Սաբլինին, շարժման կրաային հորության համակարգող Ալի Նաաֆ Այուբը։
Իր հերթին, «Հեզբոլլահ» շարժումը հաստատել է շեյխ Նաբիլ Քաուկի սպանությունը, որը երեկ Բեյրութի հարավային արվարձանում իսրայելական հարձակման թիրախ էր դարձել:





























