Իսրայելական ՌՕՈւ-ն հարվածներ է հասցրել Լիբանանի արեւելքում գտնվող Բեքաա հովտի, ինչպես նաեւ երկրի հարավի թիրախներին։ Այս մասին տեղեկացրել է բանակի մամուլի ծառայությունը։

«Վերջին երկու ժամում Իսրայելի ՌՕՈւ-ն գրոհել է տասնյակ ահաբեկչական օբյեկտներ, որոնք պատկանում են «Հեզբոլլահ» ահաբեկչական կազմակերպությանը Լիբանանի Բեքաա հովտում»,- նշվել է հայտարարությունում։ Գրոհի ենթարկված թիրախների թվում զինվորականները նշել են «տասնյակ արձակման սարքեր եւ շինություններ, որոնցում զենք է պահվել»։

Բացի այդ,  բանակի մամուլի ծառայությունը տեղեկացրել է «Հեզբոլլահի» կողմից օգտագործվող «ռազմական շինություններին» հասցված հարվածների մասին Լիբանանի հարավում։