Իսրայելի գործողությունները շիական «Հեզբոլլահ» շարժման դեմ հանգեցրել են մասշտաբային հումանիտար աղետի Լիբանանում, որը երկար տարիներ գտնվել է տնտեսական եւ քաղաքական ճգնաժամի վիճակում։ Այսպիսի կարծիք է հայտնել The Washington Post (WP) թերթը։
Ինչպես նշել է պարբերականը, հրեական պետության ռազմական գործողությունները Լիբանանում առաջ են բերել «մասշտաբային հումանիտար աղետ», մարդիկ երկյուղում են, որ Իրսայելը կսկսի նաեւ ցամաքային գործողություն։ Լիբանանում վերջին երկու շաբաթներին զոհվել է ավելի քան հազար մարդ, իսկ հարյուր հազարավոր մարդիկ տեղահանվել են, նշել է պարբերականը։





























