Իսրայելական ԶՈւ-ն մի քանի հարվածներ է հասցրել քաղպաշտպանության ծառայության կենտրոններին՝ կապված շիական «Հեզբոլլահ» շարժման հետ, Արեւմտյան Բեքաա շրջանում (Լիբանան)։ Այս մասին նշվել է շարժման թելեգրամ-ալիքում հրապարակված հաղորդագրությունում։
Տեքստի համաձայն՝ գնդակոծության հետեւանքով Սոհմոր բնակավայրում զոհվել է ծառայության հինգ ներկայացուցիչ։
Հակամարտության թեժացման նոր ալիքը սկսվել է այն բանից հետո, երբ Լիբանանում սեպտեմբերի 17-ին եւ 18-ին Լիբանանում տեղի է ունեցել կապի սարքերի պայթյունների շարք։ Շարժումը պատասխանատվությունը դրել է Իսրայելի վրա, որի իշխանություններն ուղիղ չեն մեկնաբանել կատարվածը, բայց հայտնել են ռազմական գործողությունների ակտիվացման մասին հյուսիսային ուղղությամբ։ Սեպտեմբերի 23-ին Իսրայելը սկսել է «Հյուսիսի նետեր» ռազմական գործողությունը «Հեզբոլլահի» դեմ, որի ընթացքում զանգվածային հարվածներ է հասցնում շարժման ռազմական օբյեկտներին։ Հայտարարված նպատակը անվտանգ պայմանների ստեղծումն է հրեական պետության հյուսիսային սահմանային շրջաններում, որպեսզի այնտեղ կարողանան վերադառնալ տասնյակ հազարավոր բնակիչներ։ Իսրայելական հարվածներից մեկի հետեւանքով սեպտեմբերի 27-ին Բեյրութում ոչնչացվել է «Հեզբոլլահի» գլխավոր քարտուղար Հասան Նասրալան։





























