Ութ շենքից բաղկացած բնակելի համալիրը քանդվել է իսրայելական ՌՕՈւ հարվածներից Էլ-Մրեյջի շրջանում, Բեյրութի հարավային ծայրամասում։ Ինչպես տեղեկացրել է ՏԱՍՍ-ի թղթակիցը,  կործանիչները մեկ ժամում կատարել են ութ գրոհ Լիբանանի մայրաքաղաքի դեմ։

Ուժեղ պայթյուններ են լսվել Ռուվեյս թաղամասում եւ Բուրջ-էլ-Բարաժնա փախստականների ճամբարում այն մայրուղում, որը տանում է դեպի Ռաֆիկ Հարիրիի անվան միջազգային օդանավակայան։