Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին չորեքշաբթի ավելի ուշ հանդիպում կանցկացնի Մեծ Յոթնյակի (G7) խմբի ղեկավարների հետ՝ քննարկելու համար Մերձավոր Արևելքի ճգնաժամը, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Իտալիայի վարչապետի գրասենյակին։
«Իտալիան կշարունակի ձգտել դիվանագիտական լուծմանը, ներառյալ՝ որպես G7-ի նախագահ։ Այսօր կեսօրին ես առաջնորդների մակարդակով խորհրդակցություն եմ հրավիրել»,- ասված է Մելոնիի հայտարարության մեջ:
Ներկայում Իտալիան նախագահում է արևմտյան խոշոր ժողովրդավարությունների ակումբ G7-ը, որի կազմում են Միացյալ Նահանգները, Կանադան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան և Ճապոնիան:
Մելոնին իր նախարարներին հայտնել է, որ իրենք «խորապես մտահոգված են» վերջին զարգացումներով, ներառյալ երեքշաբթի Իսրայելի վրա Իրանի հրթիռային հարձակմամբ, ինչպես նաև Լիբանանում անկայունությամբ:
«Նպատակն է կայունացնել Իսրայել-Լիբանան սահմանը՝ 1701 բանաձևի ամբողջական իրականացման միջոցով»,-ասվում է Մելոնին հայտարարության մեջ՝ նկատի ունենալով ՄԱԿ-ի բանաձևը, որը 2006 թվականին հարավային Լիբանանում դադարեցրել Իսրայելի պատերազմը «Հըզբոլլահ»-ի հետ:
«Այդ շրջանակում Իտալիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ է արել դիտարկել Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի՝ UNIFIL-ի առաքելության մանդատի ուժեղացումը՝ իսրայելա-լիբանանյան սահմանի անվտանգությունն ապահովելու համար»,-ասել է Իտալիայի վարչապետը:





























