ԵՄ-ը լրացուցիչ 30 մլն եվրո հումանիտար օգնություն կտրամադրի Լիբանանին հակամարտության թեժացման ֆոնին, նշվել է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայության հաղորդագրությունում։

«Հեզբոլլահի» եւ Իսրայելի միջեւ շարունակվող թեժացման պայմաններում Եվրահանձնաժողովն այսօր հայտարարում է լրացուցիչ 30 մլն եվրո հատկացնելու մասին Լիբանանում առավել կարիքավորներին աջակցելու համար»,- նշվել է փաստաթղթում։

ԵՀ-ում ավելացրել են, որ 2024թ. ընդհանուր առմամբ ԵՄ-ը Լիբանանին հատկացրել է 104 մլն եվրո հումանիտար օգնություն։