Լուսանկարել սիրող ութամյա աղջիկը Մեծ Բրիտանիայից լուսանկարել է հազվադեպ վարդագույն մորեխիկ, տեղեկացրել է NDTV-ն։
Ինքնատիպ միջատի լուսանկարը սոցցանցերի իր էջում տեղադրել է Ջեյմի անունով աղջիկը։ «Այ քեզ բան, ես հենց նոր վարդագույն մորեխիկ գտա։ Մարդկանց միայն մեկ տոկոսի բախտը կյանքում այսպես կբերի»,- գրել է պատանի բրիտանուհին։
Նա նշել է, որ միջատը վարդագույն է դարձել հազվադեպ գենետիկ մուտացիայի պատճառով, որի դեպքում միջատի զրահում գոյանում է կարմիր պիգմենտի ավելցուկ եւ սեւի պակաս։ Այս շեղումը հայտնի է որպես էրիտրիզմ։ Նման միջատները խիստ խոցելի են, քանի որ զրկված են բնական քողարկումից եւ դառնում են հեշտ կեր գիշատիչների համար։





























