ԱՄՆ-ում 10-ամյա տղան Կոլորադոյից բռնել է հսկայական սպիտակ ամուր՝ 94 սանտիմետր երկարությամբ եւ սահմանել է նահանգի նոր ռեկորդը, գրել է Greeley Tribune-ը։
10-ամյա Դենիել Հեյգերը Իթոն քաղաքից որսացել է խոշոր ձուկը հուլիսին։ Այն ժամանակ նա հոր հետ գնացել էր ձկնորսության այգու ոչ մեծ լճում։ Տղան պատմել է, որ ստիպված է եղել պայքարել սպիտակ ամուրի հետ, որը չափերով նրանից մի քիչ էր փոքր։ Պատանի ձկնորսը եւ նրա հայրը սկզբում մտածում էին, որ բռնել են սովորական ծածան եւ այս տեսակի որսի ռեկորդ են սահմանել։ Նրանք ստուգել են աղյուսակները եւ տեսել, որ ամենաերկար ծածանը, որը բռնել են նահանգում, 88,9 սանտիմետր երկարություն է ունեցել։
Հայրը եւ որդին չափել եւ լուսանկարել են ձկանը, իսկ հետո նրան բաց են թողել, լուսանկարն ուղարկել են Կոլորադոյի Այգիների եւ վայրի բնության դեպարտամենտ՝ ռեկորդի ճանաչում ակնկալելով։ Բայց տանը, վերանայելով լուսանկարները, տղամարդը հասկացել է, որ որդին բռնել է ոչ թե ծածան, այլ սպիտակ ամուր, որոնք Կոլորադոյում շատ ավելի հազվադեպ են հանդիպում։ Ամերիկացին անգամ մտածել է, որ ռեկորդը չի գրանցվի։ Բայց պարզվել է, որ նրա որդու բռնած ամուրը 1,2 սանտիմետրով ավելի երկար է եղել նախոդ ռեկորդակրից։





























