Թուրքիայի խորհրդարանը հոկտեմբերի 8-ին դռնփակ նիստ կգումարի «իսրայելական սպառնալիքի» հարցով։

Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշը հայտարարել է, որ խորհրդարանը կհավաքվի երեքշաբթի, «որպեսզի դիմակայի իսրայելական սպառնալիքին», տեղեկացրել է A haber հեռուստաալիքը։

«Կառավարությունը խորհրդարանին կտեղեկացնի Իսրայելի թեմայի վերաբերյալ։ Արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարները երեքշաբթի տեղեկություն կտրամադրեն»,- ասել է նա։