«Տիտանիկ»-ը կարելի էր փրկել, եթե կամրջակի վրայի հերթապահը մեծ շտապողականություն ցուցաբերեր: Նման եզրահանգման են եկել ամերիկացի ինժեներ-պատմաբան Սեմուել Հելփերնի ղեկավարությամբ աշխատող հետազոտողները: 30 վայրկյանը, որի ընթացքում Ուիլյամ Մերդոքը դիտել է այսբերգը, մտածելով, թե ինչպես վարվել, այն ժամանակվա ամենամեծ նավի 1,5 հազար ուղեւորների կյանք է խլել:
Հելփերնի հետազոտությունները հիմնված են «Տիտանիկ» նավի խորտակումից փրկված ականատեսների վկայությունների վրա, որը 1912թ. ապրիլին անգլիական Սաութհեմփթոն նավահանգստից ուղեւորվել էր Նյու Յորք (ԱՄՆ): Ինժեները ենթադրում է, որ եթե սպան 15 վայրկյան շուտ արձագանքեր, նավը կարելի կլիներ փրկել բախումից, բայց այդ ամբողջ ընթացքում նա մտորել է`նավը այսբերգի կողքով կանցնի, թե ոչ, եւ նա սխալվել է: Նրա սխալը ճակատագրական է եղել:
Համաձայն վերջերս ստացված տեխնիկական տվյալների` «Տիտանիկ»-ի մանեւրումը սկսվել է բախումից 20 վայրկյան առաջ: Նաեւ պարզվել էր, որ նկատելու պահին այսբերգը նավից 700 մ հեռավորության վրա է եղել, այսինքն` նախքան բախումը մեկ րոպե ժամանակ է եղել, այդ իսկ պատճառով հերթապահ սպայի 30 վայրկյան հապաղելը նավի համար ճակատագրական է եղել: Սպան խորտակվել է նավի հետ միասին, այլ ոչ թե ինքնասպան է եղել, ինչպես ներկայացվում է Ջեյմս Քեմերոնի «Տիտանիկ» ֆիլմում (1997), տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Համաձայն «Տիտանիկ»-ի խորտակման պաշտոնական տվյալների` այսբերգը նկատվել է 500 մ հեռավորությունից, իսկ ուղղությունը փոխելու հրահանգը եղել է անմիջապես`ազդանշանից հետո:




























