«Բունկեր» վեպի հեղինակ, վրացի գրող Իվա Փեզուաշվիլին Հայաստանում է։
«Անտարես» հրատարակչությունը հոկտեմբերի 8-ին, ժամը 19:00-ին, սիրով հրավիրում է ԴԱՐԱՆ գրախանութ (Իսահակյան 16ա) հանդիպելու Իվա Փեզուաշվիլիի հետ և մասնակցելու նրա «Բունկեր» գրքի շնորհանդեսին։
Իվա Փեզուաշվիլիի «Բունկեր» վեպը սագա է Սիմոնյան ընտանիքի մասին, որն Արցախյան պատերազմի ժամանակ փախչում է Թբիլիսի՝ կոռուպցիայի, բռնության և կեղտոտ քաղաքականության քաղաք: 24 ժամվա ընթացքում զարգացող պատմությունը կոնֆլիկտների, դրամաների ու մարտահրավերների մի կծիկ է, որի մեջ միանգամից հայտնվում է ամբողջ ընտանիքը:
Թարգմանությունը վրացերենից՝ Անի Աստատուրյանի։ Խմբագիր՝ Արքմենիկ Նիկողոսյան։ Միջոցառման մուտքն ազատ է։




























