Մայիսին տեղի ունեցած Диалог культур 18-րդ մեդիաֆորումի շրջանակներում աշխարհի տարբեր ծայրերից Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում հավաքված լրագրողները, օպերատորները, լուսանկարիչներն ու մեդիա կոնտենտ ստեղծողները հնարվորություն ստացան ոչ միայն մասնակցել Էրմիտաժում տեղի ունեցող փորձի փոխանակման միջոցառումներին, այլև շրջել Ռուսաստանի քաղաքներով, ծանոթանալ պատմությանն ու մշակույթին:

capture.thumb.jpg (1).jpeg (2.19 MB)

ImportedPhoto.750006103.085642.jpeg (1.21 MB)

NEWS.am-ի թղթակցիները նույնպես այնտեղ էին, և խմբի հետ միասին մեկնել են Նովգորոդ:  Նովգորորդը Ռուսաստանի ամենահին քաղաքներից է. վայր,  որտեղ, ինչպես տեղացիներն են ասում, ծնվել են ռուսական քաղաքակրթությունն ու մշակույթը: Քաղաքը, որ ասես, թանգարան է բաց երկնքի տակ, հիացնում է պատմամշակութային կոթողների բազմազանությամբ: Առաջին հերթին միջոցառման մասնակցիներն այցելել են Նովգորոդյան Կրեմլ, Վոլխով գետի երկայնքով փռված Կրեմլը զարմացնում է իր չափերով ու գեղեցկությամբ: Դարեր առաջ Կրեմլը քաղաքի ադմինիստրատիվ ու կրոնական  կենտրոնն էր, այսօր ամենահայտնի տեսարժան վայրը: Դրա հետ մեկտեղ, այն չի դադարել մնալ նաև կրոնական կենտրոն: Ամրոցի ներսում է Սոֆիայի տաճարը, որ գրեթե նույնքան հին է, որքան քաղաքը: Դեռևս 10 դար առաջ կառուցված ուղղափառ տաճարում ամեն օր պատարագներ են լինում:

ImportedPhoto.750006103.079406.jpeg (865 KB)

ImportedPhoto.750006103.084197.jpeg (880 KB)

Տաճարի 5 գմբեթները տեսանելի են անգամ կիլոմետրերից: Խմբի անդամներն այցելել են Կինոյի թանգարան, որտեղ ծանոթացան կինոյի պատմությանը՝ ստեղծումից մինչև թվայնացում: Թանգարանի հիմնադիր Վալերիյ Ռուբցովն այցելուների հետ միասին շրջել է խորհրդային ֆիլմարտադրության  հեքիաթային աշխարհով. պատկերներն անիմացիոն շարժման վերածող սարքեր, տեսախցիկներ, հայտնի ֆիլմերում օգտագործված հագուստներ, նվագարկիչներ, երաժշտական արկղեր, որոնք այցելուներին մանկություն էին  տանում: Վալերիյ Ռուբցովը այցելուներին ցուցադրել է նաև, թե ինչպես էին խորհրդային ֆիլմերում ձայնագրում կրակի ճարճատյունը, ձիերի դոփյունը, քայլերի ու քամու ձայները:

ImportedPhoto.750006103.080487.jpeg (761 KB)

ImportedPhoto.750006103.08284.jpeg (769 KB)

Ծրագրի մասնակիցները շրջել են ոչ միայն քաղաքի տեսարժան վայրերով, այլև բնակելի հատվածներով, ու մշակույթային կյանքից զատ ծանոթացել նաև տեղացիների առօրյային, այցելել տեղի հեռուստատեսություն, շրջել տաղավարներով ու ներկա գտնվել աշխատանքային ընթացքին: Նովգորոդը զբոսաշրջիկների կողմից ամենասիրելի քաղաքներից մեկն է: Նովգորոդի քաղաքապետ Ալեքսանդր Ռոզբաումի խոսքով,  աշխարհի տարբեր ծայրերից տարեկան 500 հազարից ավելի զբոսաշրջիկ է այցելում պատմական քաղաք: