Նրանք, ովքեր օրական 9 ժամից ավելի անցկացնում են գրասենյակում աշխատանքային աթոռին նստած, լրջորեն վտանգի են ենթարկում իրենց առողջությունը: Այս մասին զգուշացնում են կանադացի բժիշկները` Արեւելյան Օնտարիոյի հետազոտական կենտրոնի Առողջ կենսակերպի եւ գիրացման խնդիրներով զբաղվող բաժնի պետ Մարք Թրեմբլիի գլխավորությամբ:
Բժիշկները հիվանդությունների մի ամբողջ ցուցակ են ներկայացրել, որով կարող են հիվանդանալ նստած կենսակերպ ունեցողները: Դրանք են օնկոլոգիական, ստրանոթային համակարգի հետ կապված հիվանդություններն ու շաքարախտը:
Բժիշկները «նստած կենսակերպի հետազոտությունների ցանց» են կազմակերպել, որին արդեն միացել են ավելի քան 100 հետազոտողներ` տարբեր երկրներից, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Համաճարակաբան Ալբերտո Քրիստինա Ֆրիդենռեյխը ուշադրություն է դարձնում, որ պարբերական եւ երկարատեւ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը 30 տոկոսով նվազեցնում է կրծքագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկը: Միաժամանակ, նա կարծում է, որ օրական 30 րոպե ֆիզիկական վարժությունը բավարար չէ կորցրածը հետ բերելու համար:




























