Երկրի կենսական նշաններից շատերը հասել են ռեկորդային մակարդակի՝ ազդարարելով, որ մարդկության ապագան մազից է կախված, հայտարարել է կլիմայի հարցերով աշխարհի ամենաբարձրաստիճան փորձագետների խումբը:
Bioscience հանդեսում հրապարակված զեկույցում ասվում է, որ մթնոլորտում ածխաթթու գազի (CO2) և մեթանի կոնցենտրացիաները ռեկորդային են։
Ավելի ու ավելի շատ գիտնականներ ներկայում ուսումնասիրում են սոցիալական կոլապսի հնարավորությունը, ասված է զեկույցում, որտեղ փորձագետները 2023 թվականին գնահատել են 35 կենսական նշաններ և պարզել, որ դրանցից 25-ը շատ ավելի վատ մակարդակի վրա են եղել, քան երբևէ, ներառյալ ածխաթթու գազի մակարդակն ու բնակչության թվաքանակը:
«Սա մատնանշում է կլիմայական ճգնաժամի կրիտիկական և անկանխատեսելի նոր փուլը»,-ընդգծվում է զեկույցում։
Երկրի մակերևույթի և օվկիանոսների վրա ջերմաստիճանը հասել է ռեկորդային առավելագույնի, ինչը պայմանավորված է հանածո վառելիքի ռեկորդային այրմամբ, ահազանգում են գիտնականները:
Բնակչությունը ավելանում է օրական մոտավորապես 200 հազար մարդով, իսկ խոշոր եղջերավոր անասունների և ոչխարների թիվը օրական 170 հազարով, ինչը հանգեցնում է ջերմոցային գազերի ռեկորդային արտանետումների:
Գիտնականները հայտնաբերել են հետադարձ կապի 28 հանգույց, ներառյալ հավերժական սառույցի հալեցման արդյունքում արտանետումների ավելացումը, որը կարող է առաջացնել բազմաթիվ բեկումնային պահեր, ինչպիսին , օրինակ,Գրենլանդիայի հսկայական սառցե կատարի փլուզումն է:
Ըստ գիտնականների՝ գլոբալ տաքացումն ամբողջ աշխարհում հանգեցնում է ավելի ու ավելի մահացու էքստրեմալ եղանակային երևույթների, ներառյալ փոթորիկներն ԱՄՆ-ում և 50 աստիճան տաքության ալիքները Հնդկաստանում, և միլիարդավոր մարդիկ ներկայում ենթարկվում են ծայրահեղ շոգի ազդեցությանը:
Գիտնականները շեշտում են, որ մարդկային տառապանքը սահմանափակելու համար անհրաժեշտ է վճռական և արագ գործողություններ, ներառյալ հանածո վառելիքի օգտագործումը և մեթանի արտանետումները, հարուստների կողմից չափազանց սպառելու սվորությունը և թափոնների նվազեցումը, ինչպես նաև բույսերի վրա հիմնված սննդակարգերի անցումը խրախուսելը:





























