Երևանի քաղաքապետարանի 2024 թվականի ծրագրով հիմնանորոգվում և վերակառուցվում են մայրաքաղաքի կրթական հաստատությունները: 30-ից ավելի մանկապարտեզում և նախակրթարանում թարմացվել է գույքը, բակերում ավելացվել են խաղասարքեր: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից։
«Հիմնանորոգված նախակրթարանները նոր խմբասենյակներ ունեն, որոնք հնարավորություն կտան ավելի շատ երեխաների ընդունել: Բոլոր դեպքերում կարևորվում է երեխաների հարմարավետությունը»,–ասված է հաղորդագրության մեջ:




























