Գազայի հատվածում Իսրայելի հարվածների հետևանքով վերջին 24 ժամվա ընթացքում առնվազն 64 պաղեստինցի է զոհվել։ Դրա մասին հայտնել է կատարական Al Jazeera հեռուստաալիքը։

Նշվում է, որ մահերի հիմնական մասը գրանցվել է պաղեստինյան անկլավի հյուսիսում, որտեղ վեցօրյա պաշարումը ստիպել է ՄԱԿ-ին փակել ապաստարանների վերածված դպրոցները, ինչպես նաև հիվանդանոցները։

Հեռուստաալիքը նշում է, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Պաղեստինի դեմ իսրայելական ռազմական ագրեսիայի արդյունքում զոհվել է 42 հազար 10 մարդ, վիրավորվել՝ 97 հազար 720-ը։