18-ամյա նեպալցի շերպ (Արևելյան Նեպալում, Ջոմոլունգմա լեռան շրջանում, ինչպես նաև Հնդկաստանում ապրող ազգության ներկայացուցիչ, ինքնանվանումը՝ շարկխոմբո) Նիմա Ռինջին դարձել է լեռնագնացության պատմության մեջ աշխարհի ամենաբարձր գագաթների ամենաերիտասարդ նվաճողը։ Դրա մասին հայտնել է CNN հեռուստաալիքը։

Նա իր գործընկերոջ հետ հոկտեմբերի 9-ին բարձրացել է կենտրոնական Հիմալայների Շիշաբանգմա լեռան գագաթը: Այսպիսով, Ռինջին բարձրացել է բոլոր 14 ութհազարմետրանանոց գագաթները, ներառյալ Էվերեստը և K2-ը:

Նիմայի ձեռքբերումը հաստատել է Նեպալի լեռնագնացների ասոցիացիան: Նա պաշտոնապես ճանաչվել է բոլոր լեռնագնացների մեջ որպես ութ հազարմետրանանոց գագաթները նվաճած՝ ամենաերիտասարդ լեռնագնացը:

Նիման սկսել է 8000 մետրանոց գագաթներ մագլցել ընդամենը երկու տարի առաջ։

Աշխարհում ընդամենը մի քանի տասնյակ լեռնագնացներ կան, որոնք ի վիճակի են եղել նվաճել ութ կիլոմետրից ավելի բարձրություն ունեցող բոլոր գագաթները:

Առաջինը նման արդյունք է գրանցել իտալացի լեգենդար ալպինիստ Ռայնհոլդ Մեսները։ Թեև 16 տարի է պահանջվել, որպեսզի նա կարողանա  նվաճել աշխարհի բոլոր ութ հազար մետրանոց գագաթները։