Իսրայելական բանակը (ՑԱԽԱԼ) հրամայել է Լիբանանի հարավի եւս 22 գյուղերի բնակիչներին տարհանվել Ավալի գետից հյուսիս, տեղեկացրել է Times of Israel-ը։

ՑԱԽԱԼ-ի հայարարությունում նախազգուշացվել են նաեւ հարավային Լիբանանի բնակիչները, որպեսզի չվերադառնան իրենց տներ, քանի որ զորքերը շարունակում են պայքարել «Հեզբոլլահ» շարժման դեմ այդ շրջանում։ «Իսրայելի զինված ուժերը շարունակում են հարվածներ հասցնել «Հեզբոլլահի» դիրքերին ձեր գյուղերում կամ դրանց մոտ»,- հայտնել է ռազմական ներկայացուցիչ Ավիչայ Ադրաին X հեռուստաալիքի եթերում։

«Ձեր իսկ անվտանգության համար մի վերադարձեք ձեր տներ՝ մինչեւ հետագա ծանուցում։ Մի գնացեք հարավ։ Յուրաքանչյուրը, ով հարավ կգնա, կարող է վտանգել կյանքը»,- ավելացրել է նա։

Ադրաին նաեւ կոչ է արել առողջապահության ոլորտի աշխատողներին եւ բժշկական բրիգադներին Լիբանանի հարավում խուսափել շտապօգնության մեքենաների օգտագործումից՝ հայտնելով, որ դրանք օգտագործում են «Հեզբոլլահի» գրոհայինները։

«Մենք կոչ ենք անում բժշկական բրիգադներին խուսափել «Հեզբոլլահի» անդամների հետ շփումներից եւ չհամագործակցել նրանց հետ։ Իսրայելի պաշտպանության բանակը հաստատում է, որ ձեռնարկվելու են բոլոր անհրաժեշտ միջոցները ցանկացած փոխադրամիջոցի դեմ, որը զինված մարդկանց կտեղափոխի՝ անկախ նրա տեսակից»,- հայտնել է նա։