Թուրքիայում KCK-ի (Քուրդիստանի հասարակությունների միություն) գործի շրջանակներում ձերբակալված քուրդ գործիչների դատական նիստին հետեւելու համար Ստամբուլ ժամանած  Աբդուլլահ Օջալանի իտալացի փաստաբան Արտուրո Սալերնիին արտաքսել են Թուրքիայից։

Firat գործակալության փոխանցմամբ՝ իտալացի փաստաբանը Թուրքիայի էր եկել դեկտեմբերի 5-ին  41 հոգանոց պատվիրակության կազմում։ Նա հենց Ստամբուլի օդանավակայանում ձերբակալվել էր։

Առաջին անգամ Թուրքիա այցելած իտալացի փաստաբանին անցանկալի անձ են հայտարարել եւ արտաքսել Թուրքիայից։