Ֆրանկֆուրտյան ավտոսրահում Lamborghini-ի խաղալիք մոդել է ցուցադրված, որը 12 անգամ թանկ է բնօրինակից:

Ինչպես տեղեկացնում է  NEWSru.com-ը, դա մեքենա չէ, այլ ավելի շուտ ոսկերչական արվեստի գլուխգործոց: Մեքենայի թափքը` 60 սմ երկարությամբ, պատրաստված է կարբոնից` մեկ հազարերորդ մմ հաստությամբ  ոսկեթելով: Ներքին դետալներն ու անիվների մետաղական մասը ձուլված են ոսկուց եւ պլատինից, ընդ որում` ներսը զարդարված է նաեւ  ադամանդով եւ այլ թանկարժեք քարերով:

Մեքենայի կախոցը, ինչպես տեղեկացնում է «ԱվտոՎեստի»-ն, եւս ոսկուց է արված, սակայն դիսկերն այս անգամ պլատինից են: Մեքենայում կարելի է 700 ադամանդ հաշվել:

Սուպեր մեքենայի գնահատված արժեքը գրեթե 4,7 մլն դոլար է: