«Ռոսկոմնադզորը» կարգելափակի օտարերկրացիներին պատկանող չորսուկես միլիոն SIM քարտեր, ըստ РИА Новости-ի՝ «Спектр-2024» ֆորումի շրջանակում լրագրողներին հայտնել է գերատեսչության ներկայացուցիչը։

«Մինչև օրս հեռահաղորդակցության օպերատորների գրասենյակներում նույնականացում է անցել շուրջ 3,8 միլիոն օտարերկրացի՝ ունենալով ընդհանուր առմամբ 8,2 միլիոն համար, 4,5 միլիոն SIM քարտ, որոնց սեփականատերերը նշանակված ժամին չեն ներկայացել գրասենյակներ և չեն անցել տվյալների ստուգման, կարգելափակվեն»,- նշել է նա։

Ըստ «Ռոսկոմնադզորի» ներկայացուցչի՝ վերլուծվել են բջջային օպերատորների SIM քարտերի տվյալները, և նույնականացվել են 11,5 միլիոն օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց գրանցված 26 միլիոն հեռախոսահամարներ։

Հունվարի 1-ից Ռուսաստանում ուժի մեջ է մտել օրենքը, որը սահմանափակում է բջջային համարների թիվը մեկ բաժանորդի համար. ռուսաստանցու համար կարող է տրվել ոչ ավելի, քան 20 SIM քարտ, իսկ օտարերկրացու համար՝ տասը: Ընդ որում, օպերատորները կկարողանան պայմանագրեր կնքել օտարերկրացիների հետ միայն անձամբ՝ պայմանով, որ նրանց տվյալները հասանելի լինեն Միասնական կենսաչափական համակարգում։

Բոլոր օտարերկրացիներին այժմ վերահաստատում են «Ռոսկոմնադզորի» ստեղծած նույնականացման մոդուլների կարգավիճակի մոնիտորինգի հատուկ համակարգի միջոցով: Այն կարող է ավարտվել միայն վաճառքի գրասենյակներում: Հեռահաղորդակցության օպերատորները մինչև նոյեմբերի վերջ պետք է ավարտեն ստուգումը։