Երեւանում, դեկտեմբերի 7-ին, հրդեհ է բռնկվել Էրեբունի վարչական շրջանում` «Սիփան» ռեստորանի հարակից հանրակացարանի 4-րդ հարկում:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ եւ ավտոսանդուղքը: Երկրորդ մարտական հաշվարկը եւ ավտոսանդուղքը, անհրաժեշտությունը վերանալու պատճառով, հետ են վերադարձել:
Հրդեհը մարվել է տեղի ուժերով:
Լ.Գալստյանին պատկանող բնակարանում այրվել է նկար եւ ձայնագրիչ:




























