Թուրքիայի խորհրդարանի Սահմադրական հանձնաժողովը նոր Սահմանադրության հետ կապված հարցերը լսելու համար խորհրդարան է հրավիրելու երկրում ապրող կրոնական համայնքների ղեկավարներին։
Թուրքական Star-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի խորհրդարանի Սահմանադրական հանձնաժողովը սկսել է քննարկումները նոր Սահմանադրության հետ կապված։ Հանձնաժողովի նիստում որոշվել է Twitter-ի էջ բացել եւ նոր Սահմանադրության ստեղծման հետ կապված լսել քաղաքացիների կարծիքը։
Նշվում է, որ հանձնաժողովի նիստում որոշում է կայացվել՝ Թուրքիայում ապրող կրոնական փոքրամասնությունների կարծիքն իմանալու համար խորհրդարան հրավիրել համայնքների հոգեւոր առաջնորդներին։
Ըստ այդմ, Թուրքիայի խորհրդարան են հրավիրվելու Հունաց պատրիարք Բարդուղիմեոսը, Հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ, արք Արամ Աթեշյանը եւ ասորական ուղղափառ համայնքի առաջնորդ Յուսուֆ Չեթինը։




























