Հայաստանի կառավարությունը նոյեմբերի 12-ին կայացածր նիստում հաստատել է 2010-2011թթ. ՀՀ տարածքում հակակարկտային համակարգի զարգացման միջոցառումները:

Հայաստանի կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ կառավարությունը նախատեսել է հակակարկտային կայանքներն առաջին հերթին տեղադրել կարկտավտանգ եւ ինտենսիվ գյուղատնտեսության մշակության տարածքներում` Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Լոռու եւ Շիրակի մարզերում: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը փաստել է, որ խնդրի լուծման նպատակով կատարվում են մեծածավալ ներդրումներ` շուրջ մեկ միլիարդ դրամ, ինչի շնորհիվ հակակարկտային աշխատանքները կկազմակերպվեն ավելի արդյունավետ եւ նպատակաուղղված: