Թուրքիայի ամենամեծ աշխատավորական կոնֆեդերացիան հանդիսացող Türk-İş-ի համաժողովում, որի ժամանակ պետք է նաեւ կոնֆեդերացիայի նախագահ ընտրվեր, ծեծկռտուք է տեղի ունեցել։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ համաժողովին ներկա մասնակիցները սկսել են կարգախոսներ հնչեցնել արհմիության կոնֆեդերացիայի ղեկավարության դեմ, որից հետո ղեկավար կազմի եւ աշխատավորների միջեւ ծեծկռտուք է տեղի ունեցել։



























