Քեմի Բադենոկը հաղթել է Ռիշի Սունակին Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության նախագահի պաշտոնում փոխարինելու իրավունքն ստանալու մրցարշավում, տեղեկացրել է ВВС-ն։
Նա հաղթել է թորիների կուսակցության առաջնորդի պաշտոնի մեկ այլ թեկնածուի՝ Ռոբերտ Ջենրիկին, երկարատեւ պայքարից հետո։
Դա տեղի է ունեցել համընդհանուր ընտրություններում Պահպանողական կուսակցության ջախջախիչ պարտությունից չորս ամիս հետո, որը հանգեցրեց Սունակի հրաժարականին թագավորության վարչապետի պաշտոնից։
Բադենոկը խոստացել է ծավալուն փոփոխություններ կատարել կուսակցությունում՝ այս ամռան ընտրություններում լեյբորիստների պարտությունից հետո։



























