Դոնալդ Թրամփի հնարավոր երկրորդ պաշտոնավարումը ԱՄՆ նախագահի պաշտոնում անխոհեմ կլինի. Այս մասին X սոցիալական ցանցի իր էջում հայտնել է ամերիկացի ռազմական փորձագետ Ուիլ Շրայվերը։

«Թրամփի երկրորդ նախագահությունը աշխարհաքաղաքական և ռազմական առումով կլինի առնվազն նույնքան անխոհեմ, ինչպես առաջինը», - նշել է նա:

Շրայվերն իր ընթերցողների ուշադրությունը հրավիրել է այն փաստի վրա, որ Թրամփի նախագահության օրոք Ուկրաինայում կառուցվել են կենսաբանական զենքի արտադրության լաբորատորիաներ և գաղտնի բազաներ։

Համանման հետևանքների կհանգեցնի նաև Թրամփի մրցակից Քամալա Հարիսի հնարավոր հաղթանակը, հավելել է փորձագետը։