Անցած օրվա ընթացքում ավելի քան 120 պաղեստինցի և լիբանանցի է զոհվել իսրայելական ուժերի կողմից Գազայի հատվածի և հարավային Լիբանանի տարբեր շրջանների գնդակոծություններին և ռմբակոծություններին: Այս մասին հայտնել է Al Jazeera հեռուստաալիքը։
Ըստ հեռուստաալիքի, վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 55 մարդ, վիրավորվել՝ 192-ը։ Լիբանանում իսրայելական հարվածներից զոհվել է 71, վիրավորվել՝ 169 մարդ։
Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալներով, 2023 թվականի հոկտեմբերի 7-ից Գազայում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է 43,314, վիրավորվել՝ 102,019 մարդ։ Լիբանանում, ըստ Լիբանանի առողջապահության նախարարության վերջին տվյալների, սպանվել է 2968 մարդ, հայտնում է Al Jazeera-ն։



























