Կորեայի Հանրապետությունը, ԱՄՆ-ը և Ճապոնիան համատեղ վարժանքներ են անցկացրել B-1B ռազմավարական ռմբակոծիչների մասնակցությամբ։ Այս մասին հայտնում է հարավկորեական Yonhap գործակալությունը։
Հաղորդվում է, որ զորավարժությունները տեղի են ունեցել Կորեական թերակղզուց հարավ և պատասխան են եղել ԿԺԴՀ-ի կողմից միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի արձակմանը։ Զորավարժությունների ընթացքում Հարավային Կորեայի, ԱՄՆ-ի և Ճապոնիայի կործանիչներին ուղեկցել են ամերիկյան B-1B ռազմավարական ռմբակոծիչները, որոնց ստույգ թիվը չի նշվում։



























